
Manchester City-ն պայմանագիր է ստորագրել բրազիլական Palmeiras ակումբի վինգեր Allan Elias-ի հետ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է մինչև 34.2 միլիոն ֆունտ ստեռլինգ, որից 32 միլիոնը կվճարվի միանվագ, իսկ 2.2 միլիոնը նախատեսված է որպես հավելավճարներ:
Ֆուտբոլիստը կնքել է հնգամյա պայմանագիր: Նա փոխարինելու է իր հայրենակից Savio-ին, ով անցյալ շաբաթ տեղափոխվել էր Tottenham Hotspur 75 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց:
22-ամյա խաղացողը, ով 2025 թվականին ճանաչվել էր բրազիլական բարձրագույն խմբի լավագույն նորեկ, Palmeiras-ի կազմում անցկացրած 96 խաղում դարձել է 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Allan-ը նշել է, որ Manchester City-ին միանալն իր կյանքի ամենահպարտ պահն է: Այս ամառ ակումբն արդեն ծախսել է ավելի քան 230 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ միաժամանակ վաճառելով խաղացողների ավելի քան 286 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց:


