Ֆորեսթն աշխատում է Չելսիի հարձակվող Դելապի տրանսֆերի շուրջ

Նոթինգհեմ Ֆորեսթն աշխատում է Չելսիի հարձակվող Լիամ Դելապին ձեռք բերելու ուղղությամբ: 23-ամյա ֆուտբոլիստը հանվել է վաճառքի հիսուն միլիոն ֆունտ ստերլինգով և ներկայումս մարզվում է առաջին թիմի կազմից դուրս:

Դեռևս հաստատված չէ, թե արդյոք քննարկումները վերաբերում են մշտական տրանսֆերին, թե վարձակալությանը, թեև երկու ակումբների միջև պահպանվում են դրական աշխատանքային հարաբերություններ: Դելապը բաց էր թողելՖուլհեմի դեմ խաղի հայտացուցակը և վերջերս կորցրել էր իր իններորդ համարի մարզաշապիկը Ժոաո Պեդրոյին:

Նրա հնարավոր հեռացումը տեղի է ունենում Իփսվիչ Թաունից մոտ երլսուն միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց մոտ մեկ տարի անց՝ վնասվածքներով լի մրցաշրջանից հետո, որի ընթացքում նա խփեց միայն մեկ գոլ Պրեմիեր լիգայում:

Ֆորեսթը շատ ակտիվ է տրանսֆերային պատուհանում՝ թիմին ավելացնելով մի քանի խաղացողներ և միաժամանակ ռեկորդային գումարով վաճառելով Էլիոթ Անդերսոնին Մանչեսթեր Սիթիին: Դելապը մրցակցություն կստեղծի Քրիս Վուդի և Իգոր Ժեզուսի համար City Ground մարզադաշտում:

ԿԻՍՎԵԼ