Liverpool-ը մոտ է PSG-ի հարձակվող Bradley Barcola-ի տրանսֆերին

Liverpool-ը մոտ է PSG-ի հարձակվող Bradley Barcola-ի տրանսֆերն ավարտին հասցնելուն: BBC Sport-ի տվյալներով՝ վերջին 48 ժամվա ընթացքում բանակցությունները զգալիորեն առաջ են գնացել, և կողմերը մոտ են լիարժեք համաձայնության գալուն:

Ակնկալվում է, որ գործարքի ընդհանուր գումարը կգերազանցի 100 միլիոն ֆունտ ստեռլինգը՝ ներառելով հավելավճարներ: PSG-ն նախկինում 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի համար պահանջում էր 140 միլիոն ֆունտ, սակայն վերջնական գինն այդ շեմից ցածր կլինի:

Bradley Barcola-ն, ով ամռանը մասնակցել էր Ֆրանսիայի հավաքկանի կազմում աշխարհի առաջնությանը, դարձել է Liverpool-ի գլխավոր թիրախը հարձակման գիծն ուժեղացնելու համար: Նա նախընտրում է խաղալ ձև թևում, բայց կարող է հանդես գալ նաև աջ կողմում կամ կենտրոնում:

Ֆուտբոլիստը PSG էր տեղափոխվել Lyon-ից 2023 թվականին մոտ 38.5 միլիոն ֆունտի դիմաց: Այս ընթացքում նա նվաճել է երեք Ligue 1 տիտղոս, երկու Champions League և բազմաթիվ այլ գավաթներ՝ հաջողություններ գրանցելով նաև վերջին երկու մրցաշրջաններում:

ԿԻՍՎԵԼ