
Brentford ակումբը հայտարարել է, որ համագործակցում է ոստիկանության հետ այն վտանգավոր միջադեպից հետո, երբ Լիվերպուլի դեմ Պրեմիեր լիգայի հանդիպման ժամանակ ռեգբիի գնդակ էր նետվել խաղադաշտ:
Սոցցանցերում տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է տղամարդը Gtech Community մարզադաշտի մոտակա տանիքից գնդակը հարվածում խաղադաշտի ուղղությամբ, մինչ ուրիշները ծիծաղում են:
Ակումբի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ նման վարքագիծը վտանգավոր է եւ կարող է մեծ վնաս պատճառել, իսկ մեղավորները հնարավոր է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Շաբաթ օրը կայացած խաղում Brentford-ը պարտվել էր 2-1 հաշվով, ընդ որում թիմի կազմում երկրորդ խաղակեսում կարմիր քարտ էին ստացել Եգոր Արմոլյուկը եւ Վիտալի Յանելտը:


