
Arsenal-ի նախկին սպորտային տնօրեն Էդուն պաշտոն է ստացել Northampton Town ակումբում: Նա կծառայի որպես ավագ խորհրդական ակումբի նոր սեփականատերերի համար:
Անցյալ ամիս բրազիլական կոնսորցիումը, որի կազմում է նաև ԱլեքսանդրրՊատոն, ավարտել էր Northampton-ի ձեռքբերումը: Ակումբը ներկայումս զբաղեցնում է 23-րդ տեղը Երկրորդ լիգայում:
Ակումբի համանախագահ Ժոաո Զավիերը հայտարարել է, որ Էդուն կօգնի լուծել մարզական հարցերը, երբ դրա անհրաժեշտությունը լինի: Նա նաև աշխատում է բուլղարական Levski Sofia ակումբում:
Էդուն նախկինում վեց տարի անցկացրել էր Arsenal-ում՝ 2022 թվականին դառնալով ակումբի առաջին սպորտային տնօրենը: Նա մեծ դեր է խաղացել ակումբի կազմավորման և Միկել Արտետայի հրավիրման գործում:


