Arsenal-ի հարձակվող Մարտինելին տեղափոխվեց Ալ-Հիլալ

Arsenal-ի հարձակվող Գաբրիել Մարտինելին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում: 25-ամյա ֆուտբոլիստը 60 միլիոն ֆունտ ստեռլինգի գործարքով միացել է Al-Hilal ակումբին, որը ներառում է նաև հետագա վաճառքից տոկոսներ:

Մարտինելին կնքել է չորս տարվա պայմանագիր: Նա 2019 թվականին էր միացել լոնդոնյան ակումբին բրազիլական Ituano-ից, սակայն գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնել էր, որ նա ընթացիկ մրցաշրջանում իր ծրագրերի մեջ չի մտնում:

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել էր 53 հանդիպման և դարձել 11 գոլի հեղինակ, օգնելով Arsenal-ին հաղթել առաջնությունում: Սակայն նոր մրցաշրջանի մեկնարկին նա դուրս էր մնացել հայտացուցակից:

Al-Hilal-ում Մարտինելին կխաղա այնպիսի հայտնի խաղացողների հետ, ինչպիսիք են Օլի Վոտկինսը և Կրիսենսիո Սումերվիլը: Ակումբը մարզում է Սիմոնե Ինձագին.

ԿԻՍՎԵԼ