
Premier League-ի նախկին մրցավար Մայք Դինը, որն ավարտել է 28-ամյա կարիերան, հայտնվել է քննադատությունների կենտրոնում: Նա պատմել էր, թե ինչպես էր փորձում առանց սուլիչի օգտագործման երկար ժամանակ անցկացնել խաղադաշտում՝ ժամանցի համար:
Այս մեկնաբանություններից հետո մեկ այլ նախկին մրցավար՝ Մարկ Հոլսին, քննադատել էր Դինին՝ նշելով, որ դա հավելյալ ճնշում է ստեղծում ներկայիս մրցավարների վրա:
Ի պատասխան՝ 58-ամյա Դինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր ողջ կարիերայի ընթացքում միշտ ղեկավարվել է խաղի կանոններով և ձգտել է ապահովել խաղի անընդհատությունը: Նա հավաստիացրել է, որ երբեք չի ցանկացել վտանգել մրցավարական համակարգի հեղինակությունը:
BBC Sport-ը ուսումնասիրել է 2008-2009 և 2018-2019 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Դինի դատած հանդիպումները, որոնք առաջին 15 րոպեների ընթացքում 0-0 հաշիվն են ունեցել: Արդյունքում չի հայտնաբերվել որևէ խաղ, որտեղ նա առանց սուլելու անցկացրած լինի 20 րոպե, իսկ ամենաերկար դեպքը տեւել է 18 րոպե 20 վայրկյան՝ Crystal Palace-ի և Stoke-ի միջև:


