Chelsea-ն ուներ մեզ պատժելու որակը. Հուրցելեր

Brighton-ի գլխավոր մարզիչ Ֆաբիան Հուրցելերն անդրադարձել է Chelsea-ի դեմ կայացած հանդիպմանը, որն ավարտվել է իրենց պարտությամբ՝ 4-3 հաշվով:

Մարզիչն ընդունել է, որ մրցակիցն ուներ բավարար որակ՝ իրենց սխալների համարժեք պատժելու համար, սակայն բարձր է գնահատել իր սաների մոտեցումն ու պայքարելու ցանկությունը:

Stamford Bridge մարզադաշտում տեղի ունեցած խաղը լարված և գոլառատ պայքարում անցավ, որտեղ Brighton-ը մինչև վերջ գնաց հաջողության հասնելու հետևից:

Չնայած կրած պարտությանը, Հուրցելերը գոհունակություն է հայտնել թիմի ցուցաբերած կամային որակներից և տրամադրվածությունից:

ԿԻՍՎԵԼ