
Brighton-ը համաձայնության է հասել Millwall-ի հետ նիգերիացի վինգեր Ֆեմի Ազեեզին ձեռք բերելու շուրջ: Այս գործարքը կդառնա Millwall-ի պատմության մեջ ամենախոշոր վաճառքը, քանի որ լոնդոնյան ակումբը կստանա սկզբնական 12.5 միլիոն ֆունտ, որը հավելավճարների շնորհիվ կարող է անցնել 15 միլիոնը:
25-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անցկացրած 37 խաղում խփել է 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում՝ ընդգրկվելով PFA-ի Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում: Ազեեզն ակտիվորենձգտում էր տեղափոխվել Պրեմիեր լիգա, իսկ Millwall-ը վերջին շաբաթներին մերժել էր Brighton-ի առնվազն երեք առաջարկ:
Ազեեզը կդառնա Brighton-ի այս ամռան թվով 11-րդ նորեկը: Նրա տեղափոխությունը թույլ կտա ակումբի մեկ այլ վինգերին՝ Ամարիո Կոզիե-Դուբերիին, վարձավճարով հեռանալ Middlesbrough:
Ֆուտբոլիստը Millwall էր տեղափոխվել Reading-ից 2024 թվականին մոտավորապես 1 միլիոն ֆունտով և այժմ մտնում էր իր պայմանագրի վերջին երկու տարվա մեջ: Նա վերջին շրջանում բաց էր թողնում թիմի հայտացուցակները գլխավոր մարզիչ Ալեքս Նեիլի որոշմամբ


