Arsenal-ի դարպասապահ Դեւիդ Ռայան գովեստի խոսքեր է ուղղել Մանուել Նոյերի հասցեին

Arsenal-ի դարպասապահ Դեւիդ Ռայան պատմել է իր հիացմունքի մասին Bayern Munich-ի լեգենդար դարպասապահ Մանուել Նոյերի նկատմամբ:

Այս հայտարարությունը հնչել է Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք կարեւոր հանդիպման նախօրեին:

Ռայան մասնավորապես նշել է, որ իրեն դուր է գալիս ամեն ինչ, ինչ կապված է գերմանացի հանրահայտ դարպասապահի հետ:

ԿԻՍՎԵԼ